Կրակոցներ Էջմիածնում. հեղինակը «Ռադար Ավիա» ՓԲԸ-ի տնօրենն է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Էջմիածնում. հեղինակը «Ռադար Ավիա» ՓԲԸ-ի տնօրենն է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկնության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խուլիգանության փաստով, որի ժամանակ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 66-ամյա Գևորգ Ղազարյանը Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ է արձակել:

Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գ. Ղազարյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել, նա իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիքգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խախտելով հասարակական կարգը:

Հայտնաբերվել է «Սայգա» տիպի ինքնաձիքգը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Ռադար Ավիա» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, ով նաև «Որսորդների և հրաձիգների միավորում» հասարակական կազմակերպության անդամ է, իսկ կրակոցներն արձակել է թոռնուհու ծննդյան օրվա առթիվ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com