
Երևանի ծննդատներում նոյեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 438 երեխա՝ 208 տղա, 230 աղջիկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39 138 քաղաքացի: