Գեղարքունիքի մարզում նորոգվում են Դպրաբակ-Կալավան և Ծափաթաղ-Դարանակ ճանապարհները
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում նորոգվում են Դպրաբակ-Կալավան և Ծափաթաղ-Դարանակ ճանապարհները

Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզում սկսվել և ընթանում  են Դպրաբակ-Կալավան միջհամայնքային և Ծափաթաղ-Դարանակ միջպետական նշանակության ավտոճանապարհների  նորոգման աշխատանքները՝ կոպճապատման  միջոցով:

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհի վնասված հատվածների նորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 5 միլիոն 600 հազար, Ծափաթաղ-Դարանակ ճանապարհի հիմնանորոգման համար՝ 8 միլիոն 700 հազար դրամ: Վերոնշյալ հատկացումների հաշվին 7 կիլոմետր երկարության ճանապարհի վնասված հա տվածներ կնորոգվեն Դպրաբակ-Կալավան ուղղությունում, շուրջ 9 կիլոմետր՝ Ծափաթաղ-Դարանակ հատվածում:

dscn7131

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի

«Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհը մեծապես վնասվել էր այս տարվա հեղեղումներից, դարձել դժվարանցանելի, իսկ Ծափաթաղ-Դարանակ ճանապարհը, որը Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհի մի հատվածն է, տարիներ ի վեր նորոգված չլինելու պատճառով դարձյալ անցանելիության ապահովման կարիք ուներ:

Շինարարական աշխատանքները կոպճապատման միջոցով նախատեսվում է ավարտին հասցնել այս ամսվա ընթացքում: Երկու ճանապարհներն էլ կենսական կարևոր նշանակություն ունեն մի շարք համայնքների բնակչության համար»,- նշեց Գևորգ Խաչատրյանը: