Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանը խեղաթյուրում է հուշարձանի արտաքին տեսքը։ Այս մասին հայտնում է Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը` արձագանքելով սոցիալական կայքերում տարածվող լուսանկարներին, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ լողում փչովի լողավազանում։
Ծառայությունն այս խնդրով դիմել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն լողավազանը հուշարձանի տարածքից ապամոնտաժելու համար։
Ծառայությունը հայտնում է նաև, որ լողավազանը հուշարձանի տարածքում տեղադրվել է ապօրինի` առանց լիազոր մարմնի թույլտվության։