«Հերիք է մարդկանց գլուխը արդուկեք, ամո՛թ է». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Հերիք է մարդկանց գլուխը արդուկեք, ամո՛թ է». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրկին Ստամբուլյան կոնվենցյաի մասին… Այս ինչ մի ծանր հրետանի է գործի դրվել զանազան «սրտացավ» մարդկանց կողմից, որոնք, պատռելով «բոխախները», առավոտվանից բղավում են «բռնության ենթարկված կանանց և երեխաների» իրավունքների մասին: Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի փողոցներում հենց այս րոպեին գազազած տղամարդիկ մասսայական ծեծ ու ջարդ են սկսել կանանց և երեխաների հանդեպ։

Ուշքի եկեք, էս ի՞նչ եք գրում, ո՞ւմ եք ինչ ապացուցում։Ուրեմն` անկասկած, յուրաքանչյուր մարդ, ով ծեծում է և սեռական ոտնձգություն է իրականացնում կանանց կամ երեխաների հանդեպ, պետք է միանշանակ դաժանաբար պատժվի իրավապահ մարմինների կողմից։ Սա, հուսամ, անհերքելի է, և բոլորը համաձայն են։

Հիմա հարց. ինչո՞ւ այս պարզ և հասկանալի միտքը չի ծագում այն մարդկանց մոտ, ովքեր, իրենց գործերը թողած, ընկած են սրտաճմլիկ գրառումների միջոցով ինչ-որ ապուշ կոնվենցիա գովազդելով, որի նպատակները ոչ թե բռնությունը կանխարգելելն է, այլ դրա պատրվակով ուրիշ «խաղեր» խաղացնելն է։ Ինձ հաճախակի հակադարձում են, թե բա այս կոնվենցիան կլուծի բռնության ենթարկված կանանց և երեխաների իրազեկման և պաշտպանության խնդիրները։

Կներեք, իսկ չի՞ կարելի իրազեկման և կանխարգելման ազգային ծրագիր մշակել, որտեղ առանց ստվերային գործընթացների կլուծվի իրազեկման հարցերը։ Թրեյնինգներ, բացատրական աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ։

Ինչո՞ւ դա չի արվում։ Կրկնում եմ առավել տպավորվողների համար` ինչո՞ւ դա չի արվում, այլ փոխարենը մեզ դեմ են տալիս մի շատ կասկածելի փաստաթուղթ։ Ես կարող եմ անվերջ հարցադրումներ անել և, համոզված եմ, որ պատասխաններ այդ «գենդերամտահոգ» զանգվածի ներկայացուցիչներից չեմ ստանա։

Հա՛, մեկ էլ մի բան, խորհուրդ կտամ բոլորին` ուշադիր ուսումնասիրել, թե ինչու նույնիսկ եվրոպական զանազան պետություններ հրաժարվեցին վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան և, պարզապես, ուսումնասիրել, թե ինչու այն պետություններում, որտեղ այդ կոնվենցիան այնուամենայնիվ վավերացվեց, ընտանեկան բռնության կտրուկ նվազում չեղավ։ Հերիք է մարդկանց գլուխը արդուկեք, ամո՛թ է, ի վերջո»։



Նման նյութեր