Կարեն Հովհաննիսյան. «Կարծես թե սա որոշ շրջանակների հեչ սրտով չի»
Advertisement 1000 x 90

Կարեն Հովհաննիսյան. «Կարծես թե սա որոշ շրջանակների հեչ սրտով չի»

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր երկիրը համարվում է ամենաապահով երկրներից մեկը աշխարհում: Չնայած այն բանին, որ ունենք կիսապատերազմական իրվիճակ, բայց…

Բայց մեր երկիր զոբսաշրջիկների թիվը ոչ միայն պակասում է, այլ գնալով ավելանում է, մեր երկրի մասին դրական կարծիքները համացանցում օտարերկրացիների կողմից գնալով շատանում են: Հատկապես խոսում են հյուրընկալության, բարի լինելու մասին: Սակայն, կարծես թե սա որոշ շրջանակների հեչ սրտով չի ու փորձում են շինծու պատմություններով մեր երկիրը դարձնել բռնությունների օրրան… Տեսնես ու՞մ է ձեռնտու, որ մեր երկիր զբոսաշրջիկներ չգան միայն այն պատճառով, որ կարող են մտածել, թե կդառնան բռնության զոհ, եթե երեկոյան որոշեն զբոսնել… Կդորըմ մարդ եղեք տո՜…»:



Նման նյութեր