
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համաշխարհային ուժային կենտրոններից որոշներն այն կարծիքի են, որ իրենց մրցակիցների հետ հնարավոր է ուժային հավասարակշռության ռեժիմի սահմանմանը հասնել՝ զուգորդելով սեփական ռազմական հնարավորությունների հրապարակային ցուցադրումը բանակցային մեթոդների կիրառմանը զուգընթաց: Այս մոտեցմանը դիմակայում է մեկ այլ մոտեցում, որի հիմքում ընկած է մրցակիցների ռազմա-քաղաքական ներուժը ոչնչացնելուն այլընտրանք չճանաչելու սկզբունքը: Այս երկրորդ մոտեցման համար բանակցությունները ժամանակ ձգելու և որոշիչ հարվածն առավել նպաստավոր դիրքերից հասցնելու համար կիրառվող գործիք են»: