
Չաշխատելը վատ է ազդում մարդու հոգեկան առողջության վրա։ Եթե մարդ անգամ շաբաթը մեկ օր աշխատում է, նրա հոգեկան առողջությունը բարելավվում է, հայտնում է The Guardian-ը։
Քեմբրիջի համալսարանի մասնագետները նման եզրահանգման են եկել՝ 16-64 տարեկան 71 հազար հոգու տվյալներ ուսումնասիրելով։ Պարզվել է, որ աշխատանքը 30 տոկոսով նվազեցնում է հոգեկան խնդիրների ի հայտ գալու հավանականությունը։
Սակայն, գիտնականների պնդմամբ, աշխատանքի լայն ծավալը այս հարցում էական դեր չի տանում, խնդիրը բուն աշպատանք ունենալն է։ Ավելին, մասնագետները կարծում են, որ պետք է կրճատել աշխատանքային շաբաթն ու երկարացնել հանգստյան օրերը՝ սթրեսի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար։