Գորիսում մահացած հղի կինը էպիլեպսիա ուներ. մանրամասներ. shantnews.am
Advertisement 1000 x 90

Գորիսում մահացած հղի կինը էպիլեպսիա ուներ. մանրամասներ. shantnews.am

Ինչպես արդեն հայտնել ենք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 20 տարեկան հղի է մահացել:

Դեպքի մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց դեպքը.

«Անկեղծ ասած, քիչ առաջ եմ տեղեկացել դեպքի մասին: Քաղաքի բնակիչներն ասում են, որ կինը էպիլեպսիա ուներ: Այժմ այլ մանրամասների չեմ տիրապետում»:

Հիշեցնենք` անցած գիշեր Գորիսի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել: Հարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի` ինչ է պատահել։ Դուռը փակ է եղել, բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին ընկած է հատակին։ Լուսամուտով ներս է մտել ու ահազանգել 1-03։ Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։

shantnews.am