Ընկերներ ջան, բա լավ ձեզ սա սազու՞մ ա:
Դեռ, որ նոր էիք սկսել, քաղաքականությունները բուխտ ու բարախտ մշակում ու անց էիք կացնում, ասում էինք ձևերը դեռ չգիտեն, ոչինչ շուտով կիմանան:
Բա կարելի՞ ա նման կարևոր հաստատության ստեղծումը նման ապաշնորհ գործընթացով իրականացնել: Բա էն ՍԻԳՄԱ-ները անիմա՞ստ են գալիս գնում, դուք էլ ասում եք թե բա օգնեք լավացնենք:
Է, մեռանք ասելով առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպությունների չի կարելի քաղաքականություն մշակել, ու ավելին չի կարելի հաստատություն ստեղծել պահի սեփական շահերի կամ սեփական տեսանկյունից ռիսկերի գնահատման մոտեցմամբ` առանց հակակշիռ ուժերի ու առանց ՔՀԿ-ների գործուն ներգրավմամբ:
Չգիտեմ, ես դեռ մտածում եմ, որ դիտավորյալ չեք անում ու սա ոչ արհեստավարժ լինելու արդյունք ա: Եթե դիտավորություն սկսեցինք փնտրել, կնշանակի ձեր արածներն ու չարածները սկսում ենք ՀՀԿ գործելաոճին հավասարեցնել: Իսկ սա ոչ մեկիս լավ տեղ չի տանելու:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը: