Հարգելիներս, շատ լեյմագույն (անգլերեն lame բառից, հայերեն երևի լոքշագույն) արգումենտ ա էդ «Սերժի ժամանակա ստորագրվել» արգումենտը: Դուք կամ խնդիր ունեք կամ չունեք էդ կոնվենցիայի հետ: Ստորագրությունն էլ կարաք հետ կանչեք: Թարգեք էլի էս անիմաստ թեզը տիրաժավորելը: Թրամփը յեքա Փարիզյան համաձայնագրից Ամերիկայի ստորագրությունը հետ վերցրեց, դուք մի հատ ԵԽ կոնվենցիա եք ջեբից ջեբ գցում:
Կանգնեք ու ասեք, էսա, կողմ ենք, վավերացնում ենք, կամ դեմ ենք ստորագրություն ենք հետ վերցնում: Բայց էս վիկրուտասները թարգեք: Հասկանում եմ, որ մի զանգված կա, որ դեռ «լավ տղերք, վատ տղերք» պրիզմայովա նայում ձեր գործունեությանն ու երկրի ներքաղաքական զարգացումներին առհասարակ, բայց մի բռնաբարեք այլոց ինտելեկտը:
Քաղաքական կամք ու դիրքորոշում կայացրեք ու տեր կանգնեք դրան, թե չէ ինչ արել են ու իբր փաստի առաջ են կանգնեցրելը չի աշխատում:
Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից: