Օշականի կամրջի հարևանությամբ ապօրինի տեղադրված լողավազանն ապամոնտաժվեց. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Օշականի կամրջի հարևանությամբ ապօրինի տեղադրված լողավազանն ապամոնտաժվեց. armeniasputnik.am

Պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Օշականի կամուրջի հարևանությամբ տեղադրված արհեստական լողավազանն ապամոնտաժվել է։ Այս մասին Sputnik  Արմենիայի հետ զրույցում հայտնեց Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսիյանը

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս սոցիալական կայքերում բուռն քննադատության էր արժանացել Օշականի կամրջի տարածքում լողավազանի տեղադրումը։ Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը դիմել էր Արագածոտնի մարզպետին` լողավազանը հուշարձանի տարածքից ապամոնտաժելու պահանջով։

«Լողավազանը նոր էր տեղադրվել` հուլիսի 2–ին ու մենք չէինք էլ հասցրել այն նկատել։ Ահազանգից ու դեպքի մասին տեղեկանալուց հետո Արագածոտնի մարզպետը հրահանգել էր այն ապամոնտաժել։ Երեկ լողավազանի ջուրը դատարկեցինք, իսկ այսօր ժամը 14։00–ի դրությամբ լողավազանն ամբողջությամբ ապամոնտաժվեց»,–ասաց Ներսիսյանը։

Մարզպետարանից հաստատեցին, որ լողավազանը տեղադրվել էր առանց լիազոր մարմնի թույլտվության։ «Հուշարձանին կից կան օբյեկտներ, որոնցից մեկի տնօրենին էլ պատկանում էր այն»,–հայտնեցին մարզպետարանից։

Օշականի կամուրջը կառուցվել է 1706թ-ին։

Հիշեցնենք` Օշականի ձոր կոչվող տարածքում այսօր բազմաթիվ նման հանգստի գոտիներ են գործում, որոնցից շատերն ունեն իրենց լողավազանները։ Դրանցում հանգստացողներին ժամավճարով հանգստի տարածքներ ու տաղավարներ են տրամադրվում։

armeniasputnik.am