«Սրանով դուք ստորացնում եք արժանապատիվ կենցաղի ձգտող երևանցիներին…». Վասակ Դարբինյան
Advertisement 1000 x 90

«Սրանով դուք ստորացնում եք արժանապատիվ կենցաղի ձգտող երևանցիներին…». Վասակ Դարբինյան

Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին ժամանակներս օրինաչափություն է դարձել, որ մութն ընկնելուց հետո մայրաքաղաքի անգամ կենտրոնական փողոցներում է կիսախավար:
Էլեկտրասյուները լավագույն դեպքում մեկումեջ են լուսավորում, շատ փողոցներում՝ միայն մի շարքի վրա, հաճախ էլ ընդամենը մի լապտեր է առկայծում…
Եթե քաղաքային իշխանությունը որոշել է Երևանի փողոցների լուսավորության հաշվին գումար խնայել, ապա դա վատ, շատ վատ գաղափար է: Դա այնքան վատ է, որ նույնիսկ գաղափար էլ չէ: Իր ծանրության տակ բորդյուրները փշրող-ճխլող ու թափքից թափվող զիբիլով փողոցները գծող աղբատար «Կամազից» վատ է…
Դա ոչ էլ խնայողություն է: Դա խավարամտություն է: Էս լուսավորյալ դարում: Սրանով դուք ստորացնում եք արժանապատիվ կենցաղի ձգտող երևանցիներին, վանում հյուրերին ու զբոսաշրջիկներին, խրախուսում մանր գողերին ու ոգեշնչում ամեն կարգի խավարասերներին»:



Նման նյութեր