
Քաղաքագետ Վլադ Մարտիրոսյանի հրապարակումը.
«Ինձ բացատրեք. խոստանում եմ, որ շատ արագ և առանց ընդիմանալու կընդունեմ յուրաքանչյուր առողջ և հիմնավորված պատասխան, թե ինչ՞ ռազմավարական, միջազգային տարբեր ֆորմատներով համագործակցության և գործընկերության,բիզնես-ներդրումային ընդհանրություններ և ընդհանուր գերակայություններ ունեն «ՆորՀայաստանը» և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը:
Ինչու՞ և ինչ՞ նպատակներով ,ակնկալիքներով , շոշափելի կանխատեսելի և մշակված արդյունքներ են նախատեսել և սպասում իշխանությունները ունենալ այս այցից/այցերից , բացի ներկայացուցչական բնույթից այն էլ ընդհամենը մայիսի 24-ին Վիետնամից հետ կանչված դեսպանի պարագայում:
P.S. Ամեն դեպքում պատասխանելուց առաջ հիշեք, որ ըստ իշխանությունների Հայաստանում հիմա ընթանում են քաղաքական հետհեղափոխական, տնտեսական հեղափոխական, սահմանադրա-իրավական հեղափոխական բուռն գործընթացներ»: