Դոնալդ Թրամփի թոռնուհու տեսանյութը պայթեցրել է Չինաստանի սոցցանցերը
Advertisement 1000 x 90

Դոնալդ Թրամփի թոռնուհու տեսանյութը պայթեցրել է Չինաստանի սոցցանցերը

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհու՝ Արաբելլա Քուշների տեսանյութը պայթեցրել է Չինաստանի սոցցանցերը: Հոլովակը 2016 թվականի սկզբին հրապարակվել էր միլիարդատիրոջ դստեր՝ Իվանկա Թրամփի Instagram-ում, սակայն չինական Weibo սոցցանցում վիրուսային ժողովրդականություն է ստացել միայն նոյեմբերին:

Տեսագրության մեջ աղջնակը չինական Ամանորի առթիվ արտասանում է Թան կայսերական դինաստիայի ժամանակների դասական բանաստեղծություն: Տոնի կապակցությամբ Քուշները նաև զուգվել է ավանդական չինական կարմիր զգեստով: «Արաբելլան բանաստեղծություններ ու երգեր է կատարել Ջարեդի, Ջոզեֆի ու ինձ համար: Դա հիասքանչ էր»,-հայտնել է Թրամփը տեսանյութին կից գրառման մեջ:

Ընդերկնյայի օգտարերերը հիացել են աղջնակի ընդունակություններով ու չինական դասական բանաստեղծությունների նրա իմացությամբ: «Ինձ Թրամփը բնավ դուր չի գալիս, բայց նրա երեխաներն ու թոռները բավականին համակրելի են»,- նշել է Weibo-ի օգտատերերից մեկը:

Արաբելլա Քուշները Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների միակ դուստրն է: Նա ունի նաև երկու եղբայր՝ Ջոզեֆ և Թեոդոր Քուշներները: