Այն «մարդիկ», ովքեր փորձում են ներկայացնել ապրիլյան մարտական գործողությունները որպես ինչ-որ պայմանավորվածության արդյունք, պետք է գիտակցեն, որ առաջին հերթին ստվեր են գցում մեր հերոս սպաների և զինվորների հիշատակին։
Դուք ուղղակի ջուր եք լցնում ադերբեջանական ջրաղացին։
Հասկացեք, որ այս անհեռատես և քայքայիչ քայլերը ամբողջությամբ բարոյազրկում են մեր առանց այդ էլ պառակտված հասարակությունը։
Քաղաքական պայքարներում անշուշտ հաճախ են լինում քայլեր, որոնք բարոյական համարել շատ դժվար է, բայց այս մեկը անցնում է բոլոր հնարավոր սահմանները։
Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում։ Ամեն արածի համար ուշ թե շուտ բոլորը պատասխան են տալու։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: