Վազգեն Թորոսյան. «Մենք մեքենայի վրա գոլդ համարների գումար ունենք, բայց մանկական նստատեղի(քարսիթի) համար բողոքում ենք, թե փող չկա»
Advertisement 1000 x 90

Վազգեն Թորոսյան. «Մենք մեքենայի վրա գոլդ համարների գումար ունենք, բայց մանկական նստատեղի(քարսիթի) համար բողոքում ենք, թե փող չկա»

Վազգեն Թորոսյանի ֆեյսբուքյան հրապարակումը..

– Մենք մեքենայի վրա ցանկալի(գոլդ) համարների գումար ունենք, բայց մանկական նստատեղի(քարսիթի) համար բողոքում ենք, թե փող չկա։
– Մենք ամրագոտի կապելը համարում ենք նեղություն, դիտավորյալ չենք կապում, հետո թեթև վթարից գլխով դիմապակու հետ մենամարտը պատրվելուց հետո էլի չենք կապում(եթե ողջ ենք մնում)։
– Մենք կարող ենք ամենավատ տեսանելիության պայմաններով մահացու վտանգավոր վազանց մտնել, որ 5 րոպե շուտ տեղ հասնենք, բայց 200 մետր այնկողմ խաշած կուկուռուզ տեսնել ու 40 րոպե կանգնել կուկուռուզ ուտելու։
– Մենք մեքենայի ապակիները մգեցնելու գումար ունենք, բայց մեքենայում դեղատուփ ու կրակմարիչ դնելու գումար չունենք։
– Մենք անորակ ու պայթյունավտանգ գազաբալոններով հասարակական տրանսպորտ ենք պահում։
– Մենք տեխզննման կտրոնը բանկից առնում ենք ու ճպցնում մեքենայի դիմապակուն ու ձևացնում, թե մեքենան սարքին է, իսկ գազի ստուգման թղթերը առնում դնում ենք բառդաչոկը, որ չտուգանվենք։
– Մենք չենք սիրում, երբ մեզ տուգանում են արագաչափերը, տեսախցիկները, ճանապարհային ոստիկանությունը։
– Մենք ճանապարհային նշանները գողանում ենք։
– Մենք խախտումների դեմ պայքարողներին անվանում ենք գործ տվող։
– Մենք մեր անվտանգության վրա խնայող ժողովուրդ ենք։
– Մենք իրավախախտին կարեկցող, արդար տուգանքին թալան անվանող ժողովուրդ ենք։
– Մենք հետևություններ չենք անում մեր սխալներից։
– Մենք ավտովթարների պատճառով անցած տարի պակասել ենք 343 հոգով։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակային ցուցանիշներով(սա ոչ պաշտոնական) 155 հոգով։



Նման նյութեր