Մարինե Մանուչարյան. «Միակ փոփոխությունը Երևանի փողոցներում ամեն երեկո մի երկու ժամ ցուցադրական ռեյդերի կազմակերպումնա»
Advertisement 1000 x 90

Մարինե Մանուչարյան. «Միակ փոփոխությունը Երևանի փողոցներում ամեն երեկո մի երկու ժամ ցուցադրական ռեյդերի կազմակերպումնա»

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից.

«Վեց զոհ, 11 վիրավոր (ենթադրում եմ թվերը կարող են դեռ փոխվել): Հայաստանի ողբերգությունը վաղուց էլ բանակը չի, սահմանին տված զոհը չի: Տարեկան կտրվածքով մենք կորցնում ենք քառակի ու հնգակի ավելի մարդկային կյանքեր: Ու եթե հիմնականում սահմանինը դա գիտակցված, սահմանների անառիկությունն ու մեր խաղաղությունը հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելու առաքելության ընթացքում տրված զոհերն են, ապա ՃՏՊները համակարգային լուրջ բացթողման արդյունք է, որին օր առաջ պետք է լուծում տրվի ու ծառայողական փնթիությունը պիտի տեղ չունենա էս ոլորտում: Գծանշումներից մինչև հերթապահություն, մինչև տեխնիկական վերազինում ու կրթություն: Ճանապարհային սպանդին վերջ է պետք դնել օր առաջ:

Իշխանափոխությունից այսկողմ եղած միակ փոփոխությունը Երևանի փողոցներում ամեն երեկո մի երկու ժամ ցուցադրական ռեյդերի կազմակերպումնա: Դրանցից առաջ և հետո գրեթե չեն նկատվում ՃՈ մեքենաներ, եղածներն էլ անջատված փարոսիկներով բենզին են մսխում: Սա վարորդներից շատերը կվկայեն:

Գործի անցեք հարգելի Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia, սենց արտագաղթին կտանք կանցնենք թվերով:

Ցավակցում եմ զոհերի հարազատներին: Համբերություն ձեզ»:



Նման նյութեր