
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, ով տուժել էր երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք: Զգույշ երթևեկե՛նք, հիշե՛նք, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը»: