Հուլիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 4-ի ժամը 16.00-ից հուլիսի 5-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրու ավագ դպրոցներից մեկի պատին ամրացված մի տեսախցիկ գողացել են, իսկ մյուսը՝ կոտրել:
Նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով Անի թաղամասից բերման են ենթարկվել 18 և 19-ամյա երիտասարդներ:
Բաժնում նրանք խոստովանական բացատրություններ են տվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն