Հայաստանում նոյեմբերի 14-18-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կազմակերպված «Կիբեռ-անվտանգության կարողությունների զարգացում» թեմայով հերթական աշխատաժողովը համախմբել էր Հայաստանի և արտերկրի փորձագետներին` քննարկելու կիբեռ-անվտանգությանն առնչվող հարցեր, ներկայացնելու միջազգային փորձը, փոխանակելու մտքեր:
ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանի խոսքով` կիբեր-տարածքը հնարավորություններով հանդերձ ունի նաև սպառնալիքներ, հետևաբար թե պետության, թե տարբեր ձեռնարկությունների համար կարևոր է սեփական կիբեռ-տարածքի պաշտպանությունը: