«Լճի մակարդակի բարձրացումը 2012-ից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն». Լևոն Գալստյան
Advertisement 1000 x 90

«Լճի մակարդակի բարձրացումը 2012-ից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ, առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։ Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմինները, ովքեր դա պարտավոր էին անել։

Եթե կան այդ տվյալները և դրանք թաքցրել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Լճի մակարդակի բարձրացումը 2012-ից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգողները պետք է պատասխանատվություն կրեն։

Իմ համեստ կարծիքով` պետք է անհապաղ մաքրել ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը և արագ տեմպերով բարձրացնել ջրի մակարդակը։ Հետո պետք է անցնել մյուս քայլերին` մաքրման կայաններ, արհեստական ձկնաբուծարաններ, ձկնապաշարների վերականգնում և այլն։ Լուսանկարը` Զարուհի Մուրադյանի. Շորժայի հատվածից` 08.07.2019»:



Նման նյութեր