
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր ակտիվացրեցի իմ էջը activecitizen.am օնլայն հարթակում: Հիշեցնում եմ, որ այս հարթակում արդեն կարող եք ներկայացնել ձեր նախագծերը: Առավելագույն քվե ստացած նախագծերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդհանուր բյուջեն` 500.000.000 դրամ: Մեկ նախագծի բյուջեն` մինչև 30.000.000 դրամ»: