«Որևէ մեկին հուզո՞ւմ է, թե ովքե՞ր են հիմա տնօրինում «Մարտիկ» հիմնադրամում առկա 1․240 մլնը դոլարը». Անահիտ Բախշյան
Advertisement 1000 x 90

«Որևէ մեկին հուզո՞ւմ է, թե ովքե՞ր են հիմա տնօրինում «Մարտիկ» հիմնադրամում առկա 1․240 մլնը դոլարը». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին.

«Հարգելի պարոն Բադասյան, «Մարտիկ» հիմնադրամն ստեղծվել է 2002-ին։ Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` հիմնադիրների թվում են Սերժ Ազատի Սարգսյանը, Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ պարոն Ա․ Մկրտչյանի ստորագրությամբ 06․07․2018թ․ ստացել եմ «Մարտիկ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ իմ դիմումի հետ կապված Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին N 69103718 որոշումը։

Ս․թ. մայիսի 29-ին ՀԿԳ քննության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ այդ գործը կարճվել է, որովհետև ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ ««Մարտիկ» հիմնադրամի գործով հաշվարկված վնասը մինչ այս պահը վերականգնվել է 55 մլն դրամի չափով, առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կվճարվի վերջին մասը»: Բաց է մնում հետևյալ հարցը` ի՞նչ է լինելու «Մարտիկ» հիմնադրամի ճակատագիրը, որովհետև միայն 2012թ․ հաշվետվության ձևաթղթում է գրված հիմնադրամի խորհրդի անդամների անուն-ազգանունները՝ նախագահ-Արթուր Աղաբեկյան, անդամներ-Արշեն/Տիգրան/ աբեղա Սանոսյան, Մաքսիմ Անուշավանի Հակոբյան, ուրիշ ոչ մի հաշվետվության մեջ ձևաթղթի այս տողը լրացված չէ։

Արդյոք այս 3 հոգին շարունակում են մնալ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, եթե ոչ, ապա ովքե՞ր են այսուհետ տնօրինելու այնտեղ դրված մայր գումարը՝ 1․240 մլն ԱՄՆ դոլարը, այս 3 հոգի՞ն, թե՞՝ այլ։ Կարծում եմ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետք է շատ որոշակի քայլեր ձեռնարկի այս հիմնադրամի հետագա գործունության ուղղությամբ՝ ընդհուպ դատական կարգով այն լուծարելու (Հիմնադրամների մասին ՀՀ օրենք, հոդված 23) և հիմնադրամի գույքն ու կուտակված գումարը նպատակային ծառայեցնելու համար»։



Նման նյութեր