
ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը և Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: «Այդ հաստիքները լուծարվել են, և այդ պատճառով պրոռեկտորները ազատվել են պաշտոններից: Լինելու են այլ 3 պրոռեկտորներ, որոնց անունները վաղը, հավանաբար, պարզ կլինեն»: