Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս նկարը ապացույցն է այն պնդման, որ ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում նաև քաղաքապետարանն ու թաղապետարանները։ Սա ի՞նչ փնթիություն է, քաղաքի համարյա կենտրոնում` միջպետական նշանակության ճանապարհի հարևանությամբ։ Այնպես չի, որ մեկ կամ երկու օրվա պատմություն է. արդեն շաբաթներ շարունակ Հալաբյան փողոցն ահա այսպիսի անտերության է մատնված։ Նույնիսկ ճանապարհային նշան էլ չկա դրված, որ վարորդները կարողանան ժամանակին կողմնորոշվել։
Իսկ գիտե՞ք, թե սա ինչ հետևանքների կարող է հանգեցնել․
1. Մեքենաները կոտրվում են։ Ո՞վ է փոխհատուցելու։
2. Վարորդները ժամանակին չեն կարողանում նկատել, մոտենալիս փորձում են փախցնել և կտրուկ գործողության հետևանքով վթարի հավանականությունը չափազանց մեծ է դառնում։ Ողբերգական վթարի դեպքում ո՞վ է պատասխան տալու։
3. Եթե մոտոն սրա մեջ մտնի, ապա պարզ չի, թե ինչ կլինի, եթե բայքերն անփորձ լինի, ապա, բնականաբար, կտրուկ արգելակելու է, իսկ ավազի մեջ կտրուկ արգելակը մոտոյի համար մահ ա։
Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու, ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը, երբ դուք նույնիսկ մի փողոց չեք կարողանում մարդավարի սարքել»։