
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ճանապարհներին «պատերազմի» մասին գրել եմ տարիներ առաջ: Տեսախցիկից ու արագաչափից բացի, տարիներ շարունակ, ոչ մի ուրիշ բան չի արվել, որպեսզի իրավիճակ փոխվի: Ընդ որում` տեսախցիկն ու արագաչափը ես համարել եմ անհրաժեշտ, հիմա էլ համարում եմ, բայց մենակ դրանով բան չի փոխվելու: Դպրոցում էլ շախմատ մտցնելու փոխարեն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն առարկա էր պետք մտցնել»: