
Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Սակայն նշենք, որ ըստ Asekose.am-ի տեղեկության՝ վերջինս շարունակում է աշխատել Հ1-ում, պարզապես Նվեր Մնացականյանն այլևս չի վարելու լուրերի թողարկումը, որն այսուհետ կոչվելու է «Օրակարգ», ինչպես նաև «Հարցազրույց» ծրագիրը: