Այսօր մեր հյուրն է Name.am դոմեններ տրամադրող հարթակի հիմնադիր Մեսրոպ Մինասյանը։ Եկեք Մեսրոպի հետ պարզենք, թե որո՞նք են Name.am-ի առանձնահատկությունները և ինչպե՞ս է այն տարբերվում շուկայում առկա մրցակիցներից։
1.Ինչու՞ Name.am:
Դոմենների գրանցման ոլորտում բիզնես սկսելու համար շատ բարդ և պատասխանատու փուլ է գտնել համապատասխան անվանում և դոմեն հենց քո սեփական կայքի/կազմակերպության համար։ Բախտի բերմամբ name.am դոմենը ոչ շատ դժվարությամբ դարձավ մերը, որից և սկսվեց մեր գործունեությունը։ domain.am դոմենը նույնպես մեզ է պատկանում, բայց երկար մտորումներից հետո որոշեցինք որ name.am ավելի գեղեցիկ է, հեշտ ընթեռնելի և հիշվող։
2. Ինչպես գիտենք, երբ մուտք էիք գործում շուկա, արդեն ունեիք մրցակիցներ, որոնք մեծ հայտնիություն ունեին ՀՀ-ում։ Ի՞նչն է օգնում Ձեզ տարբերվել նրանցից։
Մեր նպատակն է տարբերվել տեխնոլոգիական նորարարական լուծումներով եւ ստեղծել շուկայում ամենահարմարավետ եւ ամենաապահով դոմենների գրանցման օնլայն հարթակը, որը մեր հիմնական առավելություններից է շուկայի այլ մասնակիցների նկատմամբ։ Մենք նաեւ առաջարկում ենք ամենամատչելի գինը .AM և .ՀԱՅ տիրույթներում, ինչը նույնպես օգնում է առանձնանալ։ Նաեւ պարբերաբար ունենում ենք ակցիաներ ու զեղչեր էլ ավելի մատչեի դարձնելու համար դոմենների գրանցումը և հայկական ինտերնետ տիրույթի զարգացումը։
3. Ո՞րն է եղել այն ամեանամեծ սխալը, որը գործել եք ընկերությունը բացելուց։
Կարծում եմ ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք ընկերությունը հիմնելիս և կայքը գործարկելիս չէինք կանխատեսել օգտատերերի այն հոսքը, որն իրականում ունեցանք։ Դրա արդյունքում սկզբնական շրջանում ունեցանք որոշակի դժվարություններ հատկապես հաճախորդների զանգերի սպասարկման հետ կապված, սակայն հետագայում լավ մասնագետներ ներգրավելու արդյունքում ունեցանք որակյալ հաճախորդների սպասարկում, որի մասին մեր հաճախորդները սիրում են հիշատակել իրենց կարծիք-մեկնաբանություններում։
4. Ո՞ր մարքեթինգ հնարքներն եք համարում արդյունավետ Name.am-ի համար։
Մեր ընկերությանը մեծ ճանաչում ու օգտվողների հոսք ապահովեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող մի քանի միջոցառումները, որոնց մենք մասնակցեցինք որպես միջոցառման հովանավոր կամ մասնակից՝ ներկայացնելով մեր ընկերությունը։
Ամբողջությամբ՝ romarketing.am