Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, ըստ որի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն պետք է իրականացվեր: