Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որեւէ միջուկային վտանգ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը.
«Ատոմակայանից և այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝
– Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որևէ միջուկային վտանգ չկա:
– Երևանի ջերմաէլեկտրակենտրոնն և Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռևս անհասկանալի զուգադիպությամբ):
– Մեծ հաշվով, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք կարող են ապահովել հանրապետության պահանջների մոտ 30-40 տոկոսը: Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, ևս, կարծես, աշխատում է»: