
Սարգիս Ստեփանյանի հրապարակումը.
«Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, այլ նաև պայքարող ճակատային զինվոր՝ հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության: Նրան, իրավամբ, կարելի է համարել ժամանակակից կյանքի առաջնորդներից: Ու այսօր այդ առաջնորդներից մեկի՝ Արմեն Մուրադյանի, ծննդյան տարեդարձն է, ով ոչ միայն կոչումով Հիպոկրատի երդվյալ է, այլ՝ կոչումով ՄԱՐԴ։
Շնորհավորում եմ, պարո՛ն Մուրադյան։ Մաղթում եմ Ձեզ պողպատե առողջություն, անսպառ հաջողություն և երկար կյանք։ Ապրեք ու ապրեցրեք»։