Արարատի մարզի Զոդի կամրջին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը: Այս մասին ասաց Քննչական կոմիտեիտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
««Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Կալանքը նախնական նշանակվում է երկու ամսով: