ԵԽ Վենիետիկի հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել սպասվելիք սահմանադրական փոփոխությունների նախագծին։
Ըստ նախագծի․
– Նախագահը․ գլուխ 5-ից հանվում են 125, 126 Նախագահի ընտրության, արտահերթ ընտրության մասին հոդվածները։
Նախագահի մասին ընդունվում է առանձին օրենք և նախագահի հաստատությունը դառնում է վարչապետին կից նախագահական ազգային ծառայություն (ՆԱԾ)։
Նախագահին նշանակում և ազատում է վարչապետը։ Նախագահը հաշվետու է վարչապետին և կատարում է նրա հանձնարարականները։
-7-րդ՝ Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) գլուխն էական փոփոխությունների է ենթարկվել։
ԲԴԽ –ի և ՍԴ-ի մասին ընդունվում են առանձին օրենքներ, որոնցով էլ այդ կառույցները դառնում են ․ Վարչապետին կից Սահմանադրական ծառայություն (ՍԾ) և վարչապետին կից դատական ծառայության խորհուրդ (ԴԾԽ)։
ՍԾ և ԴԾԽ անդամներին և նախագահներին նշանակում և ազատում է վարչապետը։ ՍԾ-ն և ԴԾԽ-ն հաշվետու են վարչապետին և կատարում են նրա հանձնարարականները։
Նախագահը, ՍԾ և ԴԾԽ նախագահները մասնակցում են կառավարության նիստերին։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: