Երդվելուց հետո Նախշուն Տավարացյանը կամ պետք է աշխատի ԲԴԽ-ում, կամ՝ պնդի իր հրաժարականը. Երվանդ Խունդկարյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Երդվելուց հետո Նախշուն Տավարացյանը կամ պետք է աշխատի ԲԴԽ-ում, կամ՝ պնդի իր հրաժարականը. Երվանդ Խունդկարյան. armdaily.am

Նախշուն Տավարացյանը օրենքի ուժով 2018 թ-ի նոյեմբերի 8-ին Դատավորների ընդհանուր ժողովում կայացած ընտրությունների արդյունքում ընտրվել է ԲԴԽ անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական պահանջը։ Այսօր ժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ հավելելով, որ ժողովում տիրող մթնոլորտից ելնելով, ցանկանալով ապահովել դատավորների համերաշխական մթնոլորտը դատավորական համայնքում, նա նշել էր, որ չի ցանկանում երդում տալ՝ ասելով, որ հրաժարական կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդին։ Քանի որ ընտրվելու պահից, երբ հաշվիչ հանձնաժողովն անփոփեց տվյալները՝ թեկնածուն համարվում է ԲԴԽ անդամ, հետևաբար, հրաժարական ներկայացնելու կարգի համաձայն հրաժարականի հարցը նույնպես ԲԴԽ տիրույթում է։ Բարձրագույն դատական խորհուրդը գտել էր, որ մինչև Նախշուն Տավարացյանը չերդվի՝ որևէ հարցի անդրադարձ չի կարող լինել։ «Այսօր դարձյալ տիկին Տավարացյանը՝ ապահովելով դատավարական համայնքի համերաշխության սկզբունքը, որոշեց երդում տալ և, երբ ԲԴԽ-ն նիստ կհրավիրի՝ տիկին Տավարացյանը կամ պետք է աշխատի կամ պնդի իր հրաժարականը»,- նշեց Խունդկարյանը։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ընդհանուր ժողովին հասցեագրված նամակը չի քննվել։

armdaily.am