SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչութւան պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննիչների հետ իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմակողմանի ու հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հրազենային վնասվածքները նա ստացել է կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր վրա, որից հետո ականատեսները նրան տեղափոխել են Շենգավիթ վարչական շրջանի Սուրբ Աստավածամայր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, այնտեղից էլ նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս պահին նշված հասցեում են գտնվում ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները, փորձաքրեագետները, ովքեր նշված վայրում հայտնաբերել են ատրճանակը և 2 կրակված պարկուճ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն փոխանցվելու է կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների բաժին: Նախաքննության շահերից ելնելով, դեպքի որոշ մանրամասներ, ինչեպս նաև ականատես վկաների ինքնությունը այս պահին չենք հրապարակում: Ի
նչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 11-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար։ Հիվանդանոց էր ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզում էին վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը։ Նրա հայրը՝ Մարտին Հովհաննիսյանը, տարիներ առաջ է հրազենի գործադրմամբ սպանվել, ով ավելի շատ հայտնի էր «Տրամվի պարկի» «Կոլե» մականվամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով