
Ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը։ Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նոր երկու անդամներն են՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Վերջիններիս հետ երդվել է նաև դատավոր Նախշուն Տավարացյանը։
Խունդկարյանը նշել է, որ Տավարացյանը 2018-֊ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ այսօր նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։