Հասմիկ Պապյան. «Նույնիսկ փորձ չանեք գրառմանս մեջ սերունդների միջև հնարավոր խանդի պատճառ փնտրելու»
Advertisement 1000 x 90

Հասմիկ Պապյան. «Նույնիսկ փորձ չանեք գրառմանս մեջ սերունդների միջև հնարավոր խանդի պատճառ փնտրելու»

Երեկ մեծ ուրախությամբ ներկա գտնվեցի մեր օրերի համաշխարհային օպերային արվեստում փայլատակող աստղ Հասմիկ Գրիգորյանի մենահամերգին: Խոսք չկա՝ հրաշալի ձայն, շլացնող արտաքին, արհեստավարժ կատարում: Անսահման ուրախ եմ ինչպես Հասմիկի, այնպես էլ յուրաքանչյուր հայ երգիչ-երգչուհու հաջողություններով միջազգային բեմերում: Այնուամենայնիվ չեմ կարող չնշել. ինձ զարմացրեց համերգի ծրագիրը: Առաջին մասի տևողությունը ընդամենը 20-25 րոպե էր, որից հետո հայտարարվեց ընդմիջում: Երկրորդ մասը մոտավորապես՝ 35 րոպե: Տարօրինակ էր, որ երգչախումբը նույնպես ընդգրկված էր համերգում, միայն երկու խմբերգ կատարելու առաքելությամբ: Ցանկությունս այն է, որ մեր համերգասրահներում նույնպես պահպանվի միջազգային չափանիշը, այն է՝ հայ ունկնդրին հրամցվի ամբողջական ծրագիր:

Հ.Գ. Մեծ խնդրանք. նույնիսկ փորձ չանեք գրառմանս մեջ սերունդների միջև հնարավոր խանդի պատճառ փնտրելու, ես Հասմիկին ճանաչում եմ այն ժամանակից, երբ նա դեռ 3 տարեկան էր…

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուիքյան էջից:



Նման նյութեր