
ՀՀ բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր՝ Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ:
Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով է պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում:
Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»: