Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեղափոխություն եղավ, որ դրանից մեկուկես տարի անց կենսաթոշակառուների թոշակը 10 տոկոսով բարձրացնե՞ն, բա դրա համա՞ր էին մարդիկ փողոց դուրս եկել։ Հաշվի առնելով գնաճը, 10 տոկոս բարձրացումը տարեց մարդկանց իրական եկամուտները չի ավելացնում։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները լիուլի օգտվում են պետական բյուջեի հնարավորություններից, սակայն գնալով ավելի շատ մարդիկ են հասկանում հեղափոխության հռչակած կարգախոսների և իրական քաղաքականության խոր տարբերությունը»։