
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ մի տեսանյութ էի դիտում, որտեղ ԱԻՆ-ի տղաները փորձում էին ուղղել կողաշրջված մեքենան: Կադրի հետևից լսվում էր Շամշյանի ձայնը, որը հրահանգ էր տալիս ու մի քանի տափակ հումորներ անում:
Է հետո՞, կարո՞ղ է Շտապ օգնությունն էլ սրանից հետո սպասի, որ Շամշյանը գա նկարի, նոր վիրավորներին օգնություն ցույց տա: Էս ամենն արդեն զզվելի է»: