Խուզարկել են Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի բնակարանները. news.am
Advertisement 1000 x 90

Խուզարկել են Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի բնակարանները. news.am

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները օրերս խուզարկել են մի քանի «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների, այդ թվում՝ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի և քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի բնակարանները:

Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ խուզարկությունները կատարվել են կոնկրետ քրեական գործի շրջանակներում, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Նշենք, որ վերջին շրջանում ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի»։

news.am