Սարգիս Ստեփանյանի հրապարակումը.
«Զինվորական բժիշկ լինելն իսկապես հերոսական աշխատանք է, որի գինը զինվորի առողջությունն է, փրկված կյանքը և ամուր ներկայությունը՝ սահմանի վրա։
Ջերմորեն շնորհավորում եմ ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներին, դասախոսներին և համալսարանի ռեկտոր` Արմեն Մուրադյանին ֆակուլտետի 25 ամյակի , իսկ շրջանավարտներին` այս խորհրդանշական օրով` դիպլոմներ ստանալու և կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ:
Սիրելի՛ շրջանավարտներ, դուք ընտրել եք հերոսական մասնագիտություն, դուք և՛ զինվոր եք, և՛ բժիշկ։ Ձեր առաքելությունը հայրենիքի պաշտպանին պաշտպանելն է։ Ձեր ստացած գիտելիքները՝ հայ զինվորին առողջ տեսնելու մեր երաշխիքը։ Ցանկանում եմ, որ ձեր մասնագիտական գործունեության ընթացքում չունենաք կորուստներ, որ ձեր բոլոր հիվանդներն ապաքնվեն լիարժեք և դուք միշտ հաղթող դուրս գաք հիվանդության դեմ պայքարում։
Բարին ընդ ձեզ․․․
Արմեն Մուրադյան»