
Կալիֆոռնիա նահանգում գրանցվել է 4.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռիջկրեսթ քաղաքից 8 կիլոմետր դեպի արևելք:
Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ առայժմ չկան: