«Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք». Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում լարված է. բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք». Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում լարված է. բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել. news.am

Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ուղիղ եթեր է մտել Երևանի Աղբյուր Սերոբ 11/2 հասցեից, որտեղ ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել բնակարանի փակ դուռը:

«Դատարանի որոշում կա, որպեսզի դադարեցվեն ոստիկանության անօրինական գործողությունները, բայց ոստիկանները փորձում են բացել դուռը, որտեղ երեք անչափահաս երեխաներ կան, նրանցից ամենափոքրը 20 օրական է, միջնեկը 3 տարեկան, մեծը 7 տարեկան, մայրն էլ կեսարյան վիրահատություն է տարել: Ներսից երեխաները գոռում են, ասում են մի արեք: Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք»,-ուղիղ եթերով ասաց Թեհմինա Վարդանյանը:

Նշված հասցե է ժամանել նաև Շտապօգնության աշխատակիցները, սակայն նրանք չկարողացան ներս մտնել:

Թեհմինա Վարդանյանն ասաց, որ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:

Նշենք, որ ավագանու անդամը ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցը իրեն անձնական բնույթի հայհոյանք է տվել:

news.am



Նման նյութեր