Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը իրավական պետությո՞ւն է, թե՞ ոչ: Այս հարցը առավել քան ակտուալ է վերջին իրադարձությունների ֆոնին, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում սահմանված հանցագործությունների համար որպես պատիժ իշխանությունը կիրառում է «շանտղության» որակումը, իսկ որպես պատժող մարմին դիտարկում Աստծուն . . .
Ժողովուրդ, դուք ինչո՞վ եք մտածում: Խոսքը գնում է գողության, յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման մասին, որոնք ՀՀ քերական օրենսգրքում կոնկրետ սահմանված հանցանքներ են և որոնց համար սահմանված է կոնկրետ սակցիա: Ի՞նչ շանտղության մասին է խոսքը, ո՞ր օրվանից Աստվածը Հայաստանում դարձավ իրավապահ մարմին, որ պետք է պատժի գողություն կատարած անձին:
Եթե ներկայիս քաղաքական դաշտը առաջնորդվում է այս տրամաբությամբ, ապա եկեք լուծարենք պետության և հարկատուների վրա բեռ դարձած դատա-իրավական համակարգը, վերացնենք քրեական և քրեական դատավարության մասին օրենսգրքերը, իսկ փոխարենը ապավինենք Աստծո դատաստանին, իսկ որպես հնարավոր պատիժ սահմանենք «քֆուրները»: Եթե գողությունը շանտղություն է, ապա սպանությունը պետք է ունենա իր համարժեք «քֆուրը, բռնաբարությունն իրենը և այդպես շարունակ: Մի խոսքով՝ մշակենք «քֆուրների» օրենսգիրք և թող յուրաքանչյուր ոք իմանա, թե իր կատարած հանցագործության համար ինչ քֆուրի պետք է արժանա . . .
Մարդը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է տալիս, որ այո, կան գողացող գեներալներ, զինվորականներ, իսկ հետո շարունակում թէ Աստված կպատժի, դատախազը անելիք չունի: Սա ի՞նչ է, ո՞ւր է դատախազությունը, քննչական կոմիտեն, ինչո՞ւ չեն կանչում այս հայտարարությունը տարածող մարդուն հարցաքննության, միգուցե ինչ-որ բան գիտի, որ թույլ կտա բացահայտել կատարված հանցագործություններն ու պատժել մեղավորներին: Ինչո՞ւ չեն արձագանքում:
Հարգելի քաղաքական գործիչներ, հորդորում եմ ձեզ՝ մի՛ քանդեք պետության հիմքերը, այդ աստիճան մի ստորացրեք ՀՀ Սահմանադրությունն ու մի որակազրկեք ու վարկաբեկեք Հայաստանի դատա-իրավական համակարգը:
ԱՄՈԹ Է…»: