
Երևանի Մյասնիկյան պողոտայում այսօր դժբախտ պատահար է գրանցվել. մոտ մեկ ժամ առաջ տրոլեյբուսի մետաղաձողը պոկվել է հաղորդալարից ու մխրճվել ընթացող «Տոյոտա Պրադո» մեքենայի մեջ:
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ձողը վնասել է մեքենայի վերին հատվածն ու մխրճվել սրահի մեջ:
Ականատեսների խոսքով՝ պատահարի հետևանքով տուժել է մի երիտասարդ տղամարդ: Ձողը խրվել է նրա ուսի մեջ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: