Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա նշել է, որ վիրահատությունն անցել է լավ, 16-ամյա աղջիկը շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։
«16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ»,- նշել է խոսնակը:
Նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրյուն: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»,- գրել է Դերձյանը: