«Գիրք կբերե՞ս…». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Գիրք կբերե՞ս…». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն օրդ սկսվում է սահմանի մասին տեղեկատվությամբ, որը տալիս են սահմանը հսկող տղերքը, պաշտոնական հաղորդագրությունները, հակառակորդ կողմը և այլն…

Առավոտյան հերթական հեռախոսազրույցն է, հերթապահ հարց ու պատասխանից հետո անցնում ենք կատակներին, որի միջոցով շատ ավելի բան ենք ասում միմյանց…

Մեր զրույցի թեման երբեք չի պտտվում սպանելու և ավիրելու շուջ, հակառակը մենք խոսում ենք այս կամ այն երևույթից, դրա լավ ու վատ լինելուց, կարծես թե այդ պահին խոսում ես, ոչ թե Հայրենիքի սահմանը պահողի հետ, այլ համալսարանում, ինչ որ ֆակուլտետում սովորող ուսանողի հետ:

Խոսակցության ընթացքում ասում է, որ դիրքի բոլոր գրքերը կարդացել է այս երկու տարվա ընթացքում, էլ դիրք չկա, որ չի եղել ու գրքերը չի կարդացել: Իսկ հետո ասում.

-Կամանդիր, որ գաս կոֆե բան մի բեր, մի քանի հատ գիրք բեր…

Արդեն խոսակցության վերջում, նորից հարցնում է.

-Գիրք կբերե՞ս…

-Հա, կբերեմ, տղաներից մեկը լավ գիրք է խոստացել, նժդեհական մոտիվներով, կբերեմ…

Մեզ թողեք խաղաղ ապրենք, ու մենք աշխարհին կտանք բազում գիտնականներ, մենք գիր ու գրականության, գիտության ազգ ենք, բայց եթե պարտադրում եք զենք բռնել, մեզանից լավ ռազմիկ չկա այս աշխարհում…»:



Նման նյութեր