
Արա Վարդանյանի հրապարակումը.
«Ճանաչու՞մ եք. Աշոտ Մինասյանն է Սիսիանից, մեր ազգի հերոսներից մեկը։
Այսօր մեծագույն բավականություն ստացա այս մարդու հետ շփվելուց։ Կյանքի իմաստությունն սովորելու անսպառ աղբյուր, մարդ ով իր ապրելակերպով և մտածելակերպով ի ցույց է դնում իրական հայրենասիրությունը։
էէէ.. Մենք անցած տարվա ընթացքում շատ բան կորցրեցինք ենթագիտակցական մակարդակի վրա, թե որպես անհատներ, և թե որպես ազգ։ Կորցրեցինք, որտև ժամանակին զլանում էինք նման մարդկանց ճիշտ ներկայացնել մեր հասարակությանը, մեր երեխաներին, ինչի արդյունքում հասարակությունը սկսեց հերոսացնել մարդկանց, որոնք նույնիսկ իրենց իսկ տան հերոսի կոչմանը չկարողացան արժանանալ։